a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արցախը դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը». Բակո Սահակյան

Stepanakert

Վերդիի  «Ռեքվիեմի» պրեմիերայից 141 տարի անց, սեպտեմբերի 1-ին հանճարեղ այդ ստեղծագործությունը հնչեց Ստեփանակերտում: Աննախադեպ այս իրադարձությունը կայացավ  Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների: Ստեղծագործության  արցախյան պրեմիերային ներկա էին նաև ՀՀ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը: Նախագահ  Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ  հանրապետությունում «Ռեքվիեմի» ներկայացումը հանրաճանաչ աստղերի մասնակցությամբ դարձել է բարի ավանդույթ, ինչն արդեն իսկ վկայում է, որ Արցախը դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից:
Միջոցառմանը մասնակցել են նաև  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:
Միջոցառմանը  ներկա է եղել նաև իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ով Արցախ է ժամանել ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով.
-Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, և շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, և ոչ մի արտիստ, կարծում եմ, նման միջոցառումներից հետ չի կանգնի»,- նշել է մաեստրոն:

Լուսանկարը՝ www.president.nkr.am -ի

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0