a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում կայացել է տոնական համերգ

131115ZilHamergMoskvaInfo(2)

Ռուսաստանի մայրաքաղաքում  կայանում է «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագիրը, որի շրջանակներում Մոսկվայում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն՝ «Զիլ» մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են ԼՂՀ  տարբեր համույթներ:

Միջոցառմանը ներկա են գտնվել  Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Ռուսաստանի հասարակական, գիտակրթական եւ մշակութային շրջանակի ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ նման միջոցառումները և կարեւոր են, և  հաճելի ու հանդիսանում են մեր երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ կապերի հետագա ընդլայնման ու խորացման յուրօրինակ կամուրջ:

Լուսանկարը՝ ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0