a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բելգիայի կաթոլիկ համալսարանի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանում

Belgium

Բելգիայի կաթոլիկ համալսարանի սիմֆոնիկ նվագախումբը  նոյեմբերի 5-ին և 6-ին համերգներով հանդես կգա Հայաստանում: Նոյեմբերի 5-ին նվագախումբը համերգով հանես կգա Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հաջորդ օրը ելույթ կունենա Տափերականի մշակույթի տանը (Արարատի մարզ):

Նվագախումբը կազմված է  համալսարանի տարբեր ֆակուլտետների  ուսանողներից, ովքեր երաժշտության մեծ սիրահարներ են:  Ամեն տարի նվագախումբը շրջագայում է , այս տարի նրանց «կանգառը» կլինի Հայաստանը:

Նշենք, որ համերգային օրերի ընթացքում կհնչեն Է. Հումբերդինգի  «Հենզել եւ Գրետել»  ուվերտյուրը, Վ. Շարաֆյանի  Սյուիտը թավջութակի եւ նվագախմբի համար, Կ. Սեն-Սանսի  Կոնցերտ N1-ը թավջութակի եւ նվագախմբի համար և Պ. Ի. Չայկովսկու  թիվ 6 սիմֆոնիա:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0