a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բելմոնթի հայ ուսանողը մեկ ամսում դարձել է երեք հեղինակավոր երաժշտական մրցույթների հաղթող

Hayk

Նոյեմբեր ամսին  Բելմոնթի Համալսարանի ուսանող, ջութակահար Հայկ Հովսեփյանը մասնակցել է մենակատարների  երեք հեղինակավոր մրցույթների ու դարձել հաղթող: Այդ մասին տեղեկանում ենք belmont.wickedlocal.com կայքէջի տարածած տեղեկատվությունից:

Առաջին հաղթանակը իրականություն է դարձել նոյեմբերի 7-ին կայացած  «Feinberg-Kelley» երիտասարդական մրցույթի շրջանակներում: Փակ լսման արդյունքում ժյուրին Բրոքթոնի սիմֆոնիկ նվագախմբի մաեստրո Ջեյմս Օրենթի գլխավորությամբ 14 մասնակիցներից միաձայն քվեարկվել է  հենց  Հայկ Հովսեփյանի օգտին: Ի դեպ,  հետաքրքրական է, որ շուրջ 70-ամյա պատմություն ունեցող Բրոքթոնի նվագախումբը տարիներ շարունակ խրախուսում է երիտասարդ կատարողների՝ տալով նրանց հնարավորություն մասնակցելու ամենամյա «Feinberg-Kelley» մրցույթին: Բրոքթոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ մեկ բեմում ելույթ են ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Միդորին, Գիլ Շահամը, Շլոմո Մինթսը  և Ժոզեֆ Սիլվերսթեյնը: Նվագախմբի բարձր կարգն է հաստատում նաև Բոստոն Գլոբի կողմից «տարածաշրջանի դասական զարդերից մեկը» պատվավոր կոչմանն արժանանալու փաստը:

Հաջորդ հաղթանակն իրեն երկար սպասեցնել չի տվել:  Նոյեմբերի 8-ին Հովսեփյանը մասնակցել է Նոր Անգլիայի Կոնսերվատորիայի Նախապատրաստական Դպրոցի մենակատարների մրցույթի եզրափակիչ փուլին ու դարձել հաղթող: Շնորհիվ այս հաջողության՝ նա իրավունք է ստացել ելույթ ունենալ մաեստրո Դեյվիդ Լոեբելի գլխավորությամբ Նոր Անգլիայի Կոնսերվատորիայի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. համերգը կկայանա հաջորդ տարվա հունիս ամսին՝ Ջորդան համերգասրահում:

Նոյեմբերի 11-ին Հայկն իր հաղթական երրորդ դափնին նվաճել է Էհլերի երիտասարդ մենակատարների  մրցույթում, որի հովանավորը Քոնքորդի նվագախումբն է: Նվագախումբն  իր գործունեության 60 և ավելի տարիների ընթացքում նպաստել է ակադեմիական երաժշտության տարածմանն ու մասսայականացմանը, ավելին, հենց նվագախմբի  ջանքերով էլ 1955 թվականին հիմնադրվել է Էհլերի մրցույթը: Ու հենց այս նվագախմբի հետ էլ Հայկ Հովսեփյանը ելույթ կունենա 2016 թվականի հունիսի 29-ին և 30-ին՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի հանճարեղ ջութակի կոնցերտը. համերգի դիրիժորն էլ կլինի երաժշտական կոլեկտիվի երկարամյա «առաջնորդը»՝  Ռիչարդ Փիթմանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0