a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բոստոնում կթևածի հայ երգը

ALMA - Nov. 1, 2015

Հայաստանի Կոմպոզիտորների միութնան նախաձեռնությամբ, Ամերիկայի հայկական թանգարանի /Բոստոն/ աջակցությամբ ու «Ամարաս» մշակութային կազմակերպության մասնակցությամբ, Բոստոնում նոյեմբերի 1-ին  կհնչեն հայ պրոֆեսիոնալ կոմպոզիտորների հայտնի երգերը՝ արտասահմանցի  երգիչների  կատարմամբ: Հայաստանի  Կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանի փոխանցմամբ, ով, ի դեպ, համերգի գեղարվեստական ղեկավարն է,  իր տեսակով յուրահատուկ այս նախագծի շրջանակներում կհնչեն Արմեն Տիգրանյանի, Վաղարշակ Կոտոյանի, Մարտին Վարդազարյանի, Ալեքսեյ Հախինյանի, Տիգրան Չուխաջյանի, Մակար Եկմալյաի, Աշոտ և Արամ Սաթյանների, Նահապետ Ռուսինյանի և  այլոց թվով երկու տասնյակ երգեր: Համերգի ընթացքում կհնչեն նաև հենց Կոնստանտին Պետրոսյանի երգերից, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից հայկական ժողովրդական երգերի մշակումներ: Հայկական երգերը կհնչեն նորաստեղծ «Բոստոնիան» խմբի կատարմամբ, որի կազմի մեջ են մտնում Ռեզելին Օսսերը /մեցցո սոպրանո/, Միխայել Քալմեսը /տենոր/,Ֆիլիպ Լիման /բարիտոն/ և Նունե Կարապետյանը /սոպրանո/:  Վերջինս  բազմաթիվ անգամ ներկայացրել է հայ հեղինակների  ստեղծագործությունները ԱՄՆ մի շարք քաղաքներում: Քառյակին կնվագակցի դաշնակահար Ուիլյամ Մերիլը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0