a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բոստոնում ամերիկացի երգիչները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

դաշնամուր

Հայաստանի կոմպոզիտորների միության և Ամերիկայում Հայկական թանգարանի համագործակցության շնորհիվ ԱՄՆ Բոստոն քաղաքում կկայանա հայ կոմպոզիտորների վոկալ երաժշտությանը նվիրված համերգ, որի ընթացքում ամերիկացի երգիչները կկատարեն հայ հեղինակների ստեղծագործությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ամերիկայում հայկական թանգարանի պաշտոնական կայքը:

 

Նոյեմբերի 1-ին կայանալիք համերգին հայտնի Bostonian վոկալ անսամբլի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Կոտոյանի, Աճեմյանի, Վարդազարյանի, Արամ և Աշոտ Սաթյանների, Մավիսակալյանի, Սաթունցի, Երզնկյանի, Հեքիմյանի, Ավետիսյանի, Աբրահամյանի և այլոց ստեղծագործությունները: Միջոցառումների գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Պետրոսյանն  է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0