a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մոսկվայում կկայանա համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի առաջնախաղի 75-ամյակին

Gayane_(ballet)

Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Ս. Ռախմանինովի անվան դահլիճում ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան տրիոն: Համերգային երեկոն, որը կանցկացվի ապրիլի 28-ին, նվիրված է հայկական ազգային առաջին բալետի՝ Գայանե»-ի առաջնախաղի 75-ամյակին։

Համերգի ընթացքում կհնչեն Պ․Ի․ Չայկովսկու, Գ․Սվիրիդովի, ինչպես նաև Ա․Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ի դեպ, հայ կոմպոզիտորից կհնչեն իր բալետներից հատվածներ։

 

-Սկսելով աշխատանքն իմ առաջին բալետային պարտիտուրի վրա՝ ես բնավ ոչինչ չգիտեի բալետի՝ որպես երաժշտական ժանրի, յուրահատկությունների մասին: Արդեն իսկ աշխատանքի ընթացքում սկսեցի արագորեն ըմբռնել և յուրացնել նրա բնորոշ առանձնահատկությունները: Հավանաբար, հիմնականում ինձ օգնեց այն հանգամանքը, որը դեռևս Մյասկովսկին էր նշում, թե Խաչատրյանի երաժշտությունը համակցված է պարի տարերքով, -նշել էր մեծանուն կոմպոզիտորը։ Բալետի առաջին պարտիտորի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1939թ.-ին գրված «Երջանկություն» բալետից, իսկ առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Պերմում՝ Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ուժերով։ Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0