a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Գեղարդ» երգեցիկ խմբի համերգները` Մոսկվայում

Գեղարդ

ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ` 2015 թ. համագործակ­ցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 16-19-ը «Գեղարդ» երգեցիկ խումբը համերգային ծրագրով հանդես կգա Մոսկվայում:

Ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարությունը, համերգները կկայանան Մոսկվայի երաժշտության միջազգային տանը և Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում: Գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի և խմբավար Անահիտ Պապայանի ղեկավարությամբ, խումբը կներկայացնի հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգեր. Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս Ա. Աղցեցու, Ս. Ներսես Շնորհալու երկերից մինչև Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Էդ. Հովհաննիսյանի, Ս. Աղաջանյանի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ե. Երկանյանի, Ստ. Բաբաթորոսյանի, Ա. Ահարոնյանի ստեղծագործությունները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0