a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/11/2015

Գևորգ Չաքմանյան.«Խորհուրդ կտամ՝գոնե մեկ անգամ գիշերել սահմանամերձ գյուղերում»

Gevorg-Chaqmanyan

 

hayernaysor.am-ը գրում է Լոս Անջելեսի«Կանթեղ» և «Տարոն»աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական երգիչ Գևորգ Չաքմանյանը հատուկ առաքելությամբ էր ժամանել Հայաստան: Տասն օր շարունակ բարեգործական համերգային շրջագայությունների էր մեկնել Տավուշի մարզի սահամանամերձ շրջաններ՝ իր երգերով բնակիչներին, դիրքերում կենաց-մահու պայքար մղող զինվորներին ոգևորելու, գորշ առօրյան ցրելու և նրանց ասելու, որ միայնակ  չեն…

-Պարո՛ն Չաքմանյան, սահմանամերձ մի շարք շրջաններում համերգներ եք ունեցել: Ո՞րն էր բուն շարժառիթը:

-Տեղեկանալով, որ օգոստոս ամսին հայ-ադրբեջանական սահմանում իրադրությունը կրկին լարվել է, միտք առաջացավ սահմանամերձ գոտիներում ապրող հայրենակիցներիս  համար բարեգործական համերգներ կազմակերպել: Այս քայլով որոշեցի փոքրիկ ներդրում ունենալ բնակիչների հոգսերը թոթափելու և օրն ուրախությամբ լցնելու գործում: Բնականաբար, ուշադրության կենտրոնում պահեցի նաև մեր քաջ զինվորներին. նրանց հոգիներին հայրենասիրություն, ուժ, կորով հաղորդելու համար անհրաժեշտ է հայկական երգերին հաղորդակից դարձնել, որի շնորհիվ առավել հպարտությամբ և հույսով կլցվեն:

Իմ հիմնած «Կանթեղ» աշուղական երգչախմբի երգիչներից Էդիկ Օհանյանի հետ միասին եկանք Հայաստան՝ որոշումն իրականություն դարձնելու նպատակով:

Մինչ մեկնելը սահմանամերձ գյուղեր՝ նախ հանդիպեցինք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նա, իմանալով նախաձեռնությանս մասին, շատ ուրախացավ և խրախուսեց ինձ: Կատարածս աշխատանքը միշտ բարձր է գնահատվել նախարարի կողմից, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Անխոս, տիկին Հակոբյանը հայկական մշակույթը պահպանելու և տարածելու ջատագովներից է:

-Իսկ որտեղի՞ց  սկսեցիք համերգային շրջագայությունը:

-Համերգները մեկնարկեցինք Տավուշի մարզի Իջևան քաղաքից: Իջևանի Մշակույթի պալատում համերգն ավարտելուց հետո բարձրացանք զորամասերից մեկը, որտեղ 150 զինվորների համար երգեցինք: Իսկ վերջում, երբ «Հայոց աղունակ» և «Ա՜խ իմ հայրենիքի ջուրը» երգերը կատարեցի, զորամասի նվագախումբը նվագակցեց ինձ, որից շատ ազդվեցի և հուզվեցի: Աշխարհի տարբեր երկրների նվագախմբերի հետ եմ երգել, սակայն այս մեկից ստացած տպավորություններն ամեն ինչից վեր էր  ինձ համար:

Երկրորդ օրն ուղևորվեցինք Մովսես գյուղ, որը Հայաստանի դարպասն ու բանալին է համարվում: Այստեղ երկրորդ անգամ էի համերգ ունենում: Ի դեպ, երբ Հայաստան եմ գալիս, պարտադիր այցելում եմ սահմանամերձ  շրջաններ:

Մովսես գյուղի համերգին 400 հոգի էր ներկա: Նայելով նրանց՝ մտածում էի, որ բացառիկ ժողովուրդ են. նույնիսկ այդ ծանր պայմաններում փորձում էին ծիծաղել և ուրախանալ:

Համերգի օրը զուգադիպեց գյուղում աշակերտերի կողմից տոնախմբվող «Ոսկե աշուն» երգի, պարի և ասմունքի միջոցառմանը, որից ժողովրդի խանդավառությունն ավելի կրկնապատկվեց. մինչև ուշ երեկո տոնական տրամադրությունը թևածում էր Մովսեսում:

Մովսեսում մեզ ուղեկցեցին նաև սահմանային դիրքեր՝ հանդիպելու զինվորներին: Ճանապարհը դժվարին էր. ընդամենը մեկ ավտոմեքենայի առաջ գնալու տեղ կար, իսկ դիմացը՝միայն ձոր էր: Անտեսելով այդ պայամանները՝ 4 կմ հատեցինք: Դիրքերում մեզ հաճելի անակնկալ էր սպասվում. զինվորներից մեկի՝ Արշակի, ծննդյան 20-ամյակն էր: Իմանալով այդ մասին՝ որոշեցինք  միահամուռ ուժերով  հոբելյարի օրը տոնի վերածել: Զինվորներն ամեն բան արեցին, որ իրենց ընկերը լիաթոք ուրախանա: Սասնա, Մշո երգ-պարերի ուղեկցությամբ Արշակին մի լավ պարեցրինք՝ մոռանալով, որ մի քանի կիլոմետր այն կողմ թշնամու խրամատներն են:

ավելին՝ hayernaysor.am

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0