a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դանիական «ՄիդՎեստ» երգչախումբը ելույթ կունենա Հայաստանում

12091365_807845905980395_8581349674220569890_o (1)

Հոկտեմբերի 10-16-ը Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին  նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան է այցելելու Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը: Հատկանշական է, որ համերգային շրջագայությունը նվիրվում է դանիացի միսիոներներ` Մարիա Յակոբսենի և Քարեն Յեփփեի հիշատակին, ովքեր 1915թ. փրկեցին հազարավոր հայ երեխաների՝ հավաքագրելով նրանց մեկ որբանոցում: Հայաստանի 4 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում հանդես գալուց հետո, հոկտեմբերի 16-ին դանիական խումբը Ծաղկունք գյուղի դպրոցում կանցկացնի ելույթ-հանդիպում:

Հավելենք միայն, որ  խումբը Հայաստան է ժամանաում Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանության և «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0