a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն հանդես եկավ խաչատրյանական փառատոնի շրջանակներում

Marchiano (5)

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ աշխարհահռչակ դիրիժոր   Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ:

Հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է իտալացի դիրիժորը,  ով մշտապես իր անձնական և արտիստական հնարավորությունները ծառայեցնում է ի նպաստ հայ-իտալական մշակութային կապերի սերտացման: Հետաքրքրական է, որ համերգներով պարբերաբար նա ներկայանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում՝ չվախենալով հայտնվել հարևան երկրի երևակայական «սև ցուցակում»:

Գիտակցելով օրվա կարևորությունը՝ իտալացի դիրիժորը Մալերյան «հսկայից» հետո նվագախմբի հետ հնչեցրած Պուչինիի ստեղծագործությունը նվիրեց Ֆրանսիայում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոնաջակիցն է:

ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)
  • Marchiano (1)
  • Marchiano
  • Marchiano (2)
  • Marchiano (3)
  • Marchiano (5)
  • Marchiano (4)
  • Marchiano (7)
  • Marchiano (8)
  • Marchiano (9)
  • Marchiano (6)
  • Marchiano (10)
  • Marchiano (11)
  • Marchiano (12)
  • Marchiano (13)
  • Marchiano (14)
  • Marchiano (15)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0