a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Դլե յաման» -ը Բեյրութի Forum De Beyrouth-ում

gohar

Այս անգամ ԳՈՀԱՐ  սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը բոլոր ժամանակների հայկական սիրված երգերով հանդես կգա  Լիբանանում։

Հոկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին եւ նոյեմբերի 1-ին Forum De Beyrouth սրահը կլցվի հայկական շնչով ու երաժշտությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ չորս համերգների ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը կհնչեցնի խորհդանշական 100 ստեղծագործություն: Հանդիսատեսը կլսի ինչպես հին ,այնպես էլ նոր երգեր։ Համերգին ներկա  գտնվելու համար Լիբանան են ժամանալելու աշխարհասփյուռ հայեր։ Համույթի նվագախմբի ու երգչախմբի մասնակիցներին կմիանան  16 մենակատարներ, այդ թվում՝ Արաքսյա Ամիրխանյանը, Արմեն Դավթյանը, Գրիգոր Աբրահամյանը, Գեւորգ Խաչատրյանը, Դավիթ Խաչատրյանը,  Էդգար Դանիելյանը, Էլյա Թաշչյանը, Լիաննա Թեւոսյանը, Հասմիկ Թորոսյանը, Հայկ Տիգրանյանը, Մարգար Եղիազարյանը, Մերի Մնջոյանը, Մոնիկա Մանուչարովան, Սարգիս Աղամալյանը, Սերգեյ Սարգսյանը եւ Վարդան Բադալյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0