a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Դո՛ւ, իմ եղբայր» խորագրի ներքո Փարիզում աստղերը ելույթ կունենան ցեղասպանությունների զոհերի հիշատակին

Mon-frere

Ս․ թ․ հոկտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին Փարիզի «Ֆոլի Բերժեր» հայտնի թատրոնի դահլիճում տեղի կունենա համերգ՝ նվիրված հայերի, ասորիների, հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Դո՛ւ, իմ եղբայր» խորագրով համերգը կկայանա Շառլ Ազնավուրի պատվավոր հովանու ներքո։Այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Arménie պարբերականը։

Համերգը վարելու է «France 2» հեռուստաալիքի հայտնի լրագրող Ֆրեդերիկ Զեյտունը, հանդես կգան հայտնի երաժիշտներ Միշել Լեգրանն ու իր որդին, Միշել Բուժենան, Միշել Ֆյուգեն և «Պլյուրիբյուս» նախագիծը, Էնրիկո Մասիասը, Անդրե Մանուկյանը, Ժիլբեր Մոնտանյեն, Պոպեկը և այլ արտիստներ:

Իր տեսակի մեջ առաջին այս միջոցառման ընթացքում, որը միավորելու է հայերին և հրեաներին, ներկա կգտնվեն բազմաթիվ քաղաքական գործիչներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
Նշենք, որ համերգի հետ կապված հաղորդումները պարբերաբար ներկայացվելու են Ֆրանսիայի «Shalom» և «Ayp FM» ռադիոկայաններով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0