a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը

իվետա

Ամենաքննարկվող ու մասշտաբային երաժշտական նախագծում ՝ «Եվրատեսիլ»-ում Հայաստանն այս տարի ներկայացնելու է երգչուհի Իվետա Մուկուչյանը։
«Անչափ ուրախ եմ և շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգևորում և ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու և կարևոր ճանապարհին»,-ասել է երգչուհին։

Երգչուհին ծնվել է 1986 թ-ին Հայաստանում: Երբ Իվետան  5 տարեկան է եղել,   ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո՝ որոշել է վերադառնալ  հայրենիք։ Նա իր երաժշտական գործունեությունը ծավալում է ոչ միայն Հայաստանում,այլ նաև Գերմանիայում։  Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2012 թ-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին․իսկ 2010թ.  «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար»-ին՝ զբողեցնելով   5-րդ տեղը։ Նույն թվականին  Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ։

 «Եվրատեսիլ 2016» երգի 61-րդ  մրցույթն   անցկացվելու է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի  «Էրիքսոն Գլոբում», քանի որ նախորդ տարի մրցույթում հաղթել է շվեդ Մոնս Զելմերլովը։

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0