a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երաժշտության միջոցով «Հայաստանի փոքրիկ երգիչների» շուրթերից կհնչեն աշխարհին ուղղված խաղաղության կոչեր

_NAZ7494

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը  դեկտեմբերի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Խաղաղություն մոլորակին» համերգային նախագծով, որի ընթացքում կհնչեն ՀՓԵ Խմբերգերի Միջազգային Մրցույթի լավագույն ստեղծագործությունները: Համերգին կկատարվեն նաև  հայ և եվրոպացի ժամանակակից   կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործություններ:

Համերգի նպատակն է ևս մեկ անգամ անդրադառնալ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝  այս անգամ երեխաների շուրթերից հնչեցնելով աշխարհին ուղղված խաղաղության կոչեր: Այս օրերին ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս համերգը առանձնանալու է  իր բարություն և ջերմություն սփռելու յուրօրինակ մոտեցմամբ:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մրցույթի նպատակն է երեխաների համար նոր և գլոբալ երգչախմբային երգացանկի խթանումը և ստեղծումը՝ ներառելով խորեոգրաֆիկ շարժումներ: Ստեղծագործությունները գրված են «Սեր, Կյանք և խաղաղություն մոլորակին» խորագրի ներքո:

Culture.AM-ը «Խաղաղություն մոլորակին» համերգային նախագծի ինֆորմացիոն աջակիցն է :

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0