a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Երգի փառատոն-2015″ մեգանախագծի նոր համերգները՝ “ժողովրդական և էստրադային գույներով”

baner

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը  շարունակում է Դիլիջանի երաժշտասեր հանրության համար (և ոչ միայն) կազմակերպել երաժշտական տոներ: “Երգի փառատոն-2015″ մեգանախագծի շրջանակներում սեպտեմբերի 25-ին և 26-ին կկայանան հերթական համերգները: Առաջին համերգային օրը ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն ստեղծագործություններ, որոնք “ներկված” են ժողովրդական “գույներով”՝ գրված հայ կոմպոզիտորների կողմից: Դե իսկ հաջորդ համերգն էլ կլինի էստրադային երգերի բույլ՝ համեմված ինչպես ժամանակակից, այնպես էլ այս ասպարեզում արդեն “դասական” դարձած երգերով: Երկրորդ համերգի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը: Հատկանշական է, որ Կոմպոզիտորների միությունը այս նախագծի երկու համերգները համապատասխանաբար նվիրել է անվանի հայ կոմպոզտորներ Էդգար Հովհաննիսյանի (85-ամյակ) և  Ալեքսանդր Աճեմյանի (90-ամյակ) հոբելյաններին:
Հիշեցնենք, որ նախագծի առաջին հատվածը նվիրված էր բարդ երաժշտությանը: Հեղինակային երգի վարպետները նախ Սևանում, ապա Դիլիջանում ներկայացան իրենց երգերով:
Culture.AM-ը մեգանախագծի ինֆորմացիոն աջակիցն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0