a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երգի փառատոն-2015» մեգանախագծի շրջանակներում կկայանա «Հուսո Առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնը

paraton

Հայաստանի Կոմպոզիտորների Միության «Երգի փառատոն-2015» մեգանախագծի շրջանակներում Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը օգոստոսի 26-28-ը կկայանա «Հուսո Առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոտնի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը: Հեղինակային երգի փառատոնը մեկնարկել էր դեռ նախորդ ամսվա հուլիսի 31-ին՝ Սևանում, որտեղ տեղի ունեցավ նախնական փուլը:

Ժյուրիի կողմից ընտրված մասնակիցներին կմիանան նաև Երևանում օգոստոսի 24-ին Կոմպոզիտորների Միության դահլիճում կայացած լսումների փուլը հաղթահարած երաժիշտները, որոնք էլ կներկայանան փառատոնի երկրորդ փուլին: Ընտրված լավագույն 10 մասնակիցները Բարդ ակումբի թվով 15 անդամ-երաժիշտների հետ էլ կմասնակցեն օգոստոսի 27-ին կայանալիք գալա-համերգին, որին, ի դեպ, ներկա կգտնվեն ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրսյանը, ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը և այլ պատվավոր հյուրեր: Գալա-համերգին կմասնակցի նաև Ռուբեն Հախվերդյանը:

Հավելենք միայն, որ փառատոնին մասնակցելու հայտ էին ներկացրել երկու տասնյակից ավել հեղինակ-կատարողներ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Փառատոնի պարտադիր պայմանն էլ այն է, որ մասնակիցները պետք է միայն հայալեզու երգեր կատարեն:

«Երգի փառատոն-2015»-ը Հայաստանի Կոմպոզիտորների Միության մեգանախագիծն է, որը համախմբում է երաժշտական տարբեր ժանրերը: Այս փառատոնի ընթացքում բացի հեղինակային երգի ներկայացումից, տեղի կունենան նաև համերգներ էստրադային և ժողովրդական ժանրերում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0