a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը բացված է

SYOA (19)

Ու չնայած, որ Երիտասարդական նվագախումբը օրեր առաջ հիանալի համերգներով  հանդես եկավ Ավստրիայում և Իսպանիայում, բայց և այնպես, նվագախմբի նոր համերգաշրջանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին`   երաժշտության միջազգային օրը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նվագախմբի հերթական  համերգաշրջանը  իրականություն դարձավ  Պյոտր Չայկովսկու և իհարկե  Արամ Խաչատրյանի հնչյունների ներքո:

Երիտասարդական նվագախումբը խոստանում է տարվա վերջին եռամսյակը  «ներկել  երաժշտական  գույներով». այս համերգից հետո կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որի ընթացքում հայ երաժիշտների հետ մեկ բեմում կլինեն արտասահմանցի  հեղինակավոր կատարողներ, իսկ մեր  ունկնդիրը հնարավորություն կունենա ևս մեկ անգամ վայելելու ինչպես Խաչատրյանական, այնպես էլ այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նվագախումբն ամեն բան անում է, որպեսզի ակադեմիական երաժշտությունն էլ ավելի հասանելի դառնա լայն հասարակության շրջանում: Ավելին, շնորհիվ նվագախմբի հովանավորների, Խաչատրյանական փառատոնի յուրաքանչյուր համերգի կարող են  բացառապես անվճար ներկա գտնվել բոլոր այն պատանիները, ովքեր ցանկություն կունենան մասը լինելու երաժշտական տոնին:

Անակնկալները շատ են

Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)
  • SYOA (3)
  • SYOA (4)
  • SYOA (5)
  • SYOA (7)
  • SYOA (6)
  • SYOA (8)
  • SYOA (11)
  • SYOA (10)
  • SYOA (9)
  • SYOA (12)
  • SYOA (13)
  • SYOA (14)
  • SYOA (15)
  • SYOA (16)
  • SYOA (17)
  • SYOA (20)
  • SYOA (19)
  • SYOA (18)
  • SYOA (21)
  • SYOA (22)
  • SYOA
  • SYOA (1)
  • SYOA (2)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0