a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում տեղի կունենան Սալամանկա ռազմական նվագախմբի և բրիտանական բանակի շեփորահարների համերգները

maxresdefault

Սեպտեմբերի 13-ին Երևան է ժամանելու Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության Սալամանկա նվագախումբը և բրիտանական բանակի շեփորահարները: Զինվորական երաժիշտներն Երևանում հանդես են գալու երեք բացօթյա համերգով և այցելելու են մի քանի երաժշտական դպրոց` վարպետության դասեր անցկացնելու նպատակով:

Համերգ-ներկայացումները տեղի կունենան. սեպտեմբերի 13-ին՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում, սեպտեմբերի 15- ին՝ Ազատության հրապարակում, իսկ սեպտեմբերի 16-ի համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում` Հայաստանի Պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ: Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն է ներկայացնել բրիտանական բանակի մասնակցությունը միջազգային ռազմական համագործակցության մեջ: Այցելությունը կազմակերպում են ՄԹ Պաշտպանության նախարարությունը և Երևանում Բրիտանական դեսպանատունը՝ Հայաստանի Պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

Նշենք, որ բոլոր համերգների սկիզբը ժամը 18:00-ին է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0