a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում տեղի կունենա «Գութան» ազգագրական երգ ու պարի երկրորդ փառատոնը

001

Երևանում տեղի կունենա «Գութան» ազգագրական երգ ու պարի փառատոնը։ Միջոցառումն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց փառատոնի հիմնադիր, «Մրրո» ազգագրական երգի կենտրոնի նախագահ Արսեն Գրիգորյանը։
Արսեն Գրիգորյանի խոսքով, թեև «Գութանը» «երիտասարդ» փառատոն է, այն մեծ ճանաչում ունի, իսկ փառատոնի նպատակն է տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը, հանրաճանաչ դարձնել դրանք երիտասարդ սերնդի շրջանում։
«Գութան» փառատոնին կմասնակցեն Հայաստանի լավագուն ազգագրական համույթները` «Ակունք», «Մարաթուկ», «Սասուն», «Վան», «Սասնա ծռեր», «Մենք ենք, մեր սարերը» (Արցախ), «Նուբար», «Տարոնցիներ», «Վերադարձ», «Գոհանի», որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր շրջանը։
«Կարին» երգ ու պարի ազգագրական համույթի ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանն իր հերթին տեղեկացրել է, որ իր գլխավորած համույթը կմասնակցի փառատոնին երկրորդ անգամ․երգն ու պարը կներկայացվի էթնիկ տարբերակով` առանց ժամանակակից գործիքավորման, դուդուկի, դհոլի, զուռնայի, շվիի նվագակցությամբ։

Նշենք, որ «Գութան» փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 28–ին Կասկադ ճարտարապետական համալիրում` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0