a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում տեղի կունենա Հրանդ Դինքին նվիրված երաժշտական թատերգության առաջին ելույթը

Ճենք-Թաշքան

Սեպտեմբեր 24-ին Երևանում տեղի կունենա Հրանդ Դինքին նվիրված երաժշտական թատերգության (oratorio-դրամատիկ թեմայով գրված երաժշտական ծավալուն ստեղծագործություն` երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համատեղ կատարման համար սրբազան թատերերգություն, մաղթանվագ) անդրանիկ համերգը:
Մաղթանվագի երաժշտության հեղինակն է Թուրքիայում բնակվող հայ երգահան Ճենք Թաշքանը (Մաժակ Թոշիկյան), իսկ խոսքերի հեղինակը՝ Պերճուհի Բերբերյանը:

Ըստ Ermenihaber.am-ի՝ անդրանիկ համերգը տեղի կունենա  Երևանում կայանալիք Մաժակ Թոշիկյանի համերգի շրջանակներում։
Երգահանի հայերեն ստեղծագործությունները կկատարեն Պարթև Գարեանը, Սիպիլ Փեկթորոսօղլուն և Լիտա Քէոշէօղլուն:

Համերգի 2-րդ մասում  նախատեսված մաղթանվագի անդրանիկ ներկայացման ընթացքում բեմում Թոշիկյանի հետ հանդես կգա «Լուսավորիչ» երգչախումբը խմբավար Յակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ, ինչպես նաև մենակատարներ Գեորգ Դավթյանը, Այլին Աթէշը ու Պօղոս Եղիազարը:

Աղբյուրի հաղորդմամբ` պոլսահայ երգահանն ասում է,որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ Երևանի մեջ որպես երգահան հանդես գալը: Թոշիկյան նշել է նաև,  որ Հրանդ Դինքին նվիրված մաղթանվագը 2016 թվականի հունվարին նախատեսվում է բեմադրել Լոս Անջելեսում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0