a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Էմանուել Ճգնավորյանը` հեղինակավոր Յան Սիբելիուսի անվան մրցույթի եզրափակչի մասնակից

2015-Sibelius-Competition-Finalists-Cover

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացող Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցի նաև  հայագի Էմանուել Ճգնավորյանը: Էմանուելը,  ով ներկայացնում է Ավստրիան, եզրափափակչում հանդես կգա Ճապոնիայի (2 մասնակից), ԱՄՆ-ի (2 մասնակից) և Գերմանիայի ներկայացուցիչների հետ:

The Violine Chanel (VC) կայքէջի տարածած տեղեկատվության համաձայն՝ առաջին մրցանակակիր ստանալու է 28,000 $ և մի շարք  կարեւոր միջազգային  համերգների մասնակցության հնարավորություն, որոնցից մեկն էլ ելույթն  ու ձայնագրությունն է Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ  նվագախմբի հետ:  Նույն VC -ն էլ լինելով մրցույթի պաշտոնական գործընկերը, կհեռարձակի մրցույթի եզրափակիչ փուլը, որը կկայանա դեկտեմբերի 1-ին և 3-ին:

Սիբելիուսի անվան մրցույթում տարբեր տարիներին մասնակցել և հաղթել են այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են Օլեգ Կագանը, Լիանա Իսակաձեն, Պավել Կոգանը, Լեոնիդաս Կավակոսը, Յուվալ Յարոնը, ինչպես նաև հայազի տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0