a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Էմանուել Ճգնավորյանը` Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթի երկրորդ մրցանակակիր

chgnavoryan (2)

Հայազգի երիտասարդ ջութակահար, 20-ամյա  Էմանուել Ճգնավորյանը  Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած  Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթում զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը , ինչպես նաև ստացել հատուկ մրցանակ՝ «Սիբելիուսի կոնցերտների լավագույն կատարող» անվանակարգում՝ պարգևատրվելով 3000 ԱՄՆ դոլարով:

Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է երկու ենթափուլով, որոնցից առաջինում՝ Ավստրիան ներկայացնող Ճգնավորյանը կատարել է Յան Սիբելիուսաի թիվ 3 ջութակի կոնցերտ  (d-moll), իսկ մյուսում՝ Բրամսի ջութակի կոնցերտը: Եզրափակչի առաջին ենթափուլում տաղանդավոր ջութակահարը ելույթ է ունեցել Հելսինկիի ֆիլհարմոնիկ նվագախմբի,  իսկ հաջորդ ենթափուլում՝ Ֆիննական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Մրցույթի այս տարվա հաղթողը ԱՄՆ-ն ներկայացնող 25-ամյա Քրիստեն Լիին է,ով պարգևատրվել է 28,000 դոլարով, ինչպես նաև ստացել ՝ Սիբելիուսի 150-ամյակին նվիրված համերգաշարին Ֆիննական նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորություն : Երրորդ տեղում էլ  Ֆրիեդրիկ Ստարլակոֆն է, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Ի դեպ, այս մասնակիցն էլ ստացել է հատուկ մցանակ՝ երկրորդ փուլի լավագույն կատարման համար ու պարգևատրվել 2000 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ եզրափակիչ փուլ է  անցել 6  երաժիշտ՝ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից և Ճապոնիայից:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0