a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թաթուլ Կրպեյանի հիշատակի երեկո

կրպեյան

Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա երեկո՝ նվիրված Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին:

Հիշատակի երեկոն տեղի կունենա Թաթուլ Կրպեյանի 50-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Այս տարի Թաթուլ Կրպեյանի հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն հանրապետության բազմաթիվ քաղաքներում, գյուղերում և զորամասերում:

 

1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են Կոլցո գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին:

Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում:

Թ. Կրպեյանի անունով են կոչվում ՀՅԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, դպրոց` Արեգ գյուղում և Կովսական քաղաքում (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), փողոց` Թալինում, լսարան` Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, սահմանվել է նրա անվան կրթաթոշակ:

Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող: ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու՝ 20.09.1996թ.: Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0