a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում են «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Երգչախմբային օրերը

My_Armenia_logo

Օգոստոսի 5-ին՝  ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան»  համահայկական 3-րդ փառատոնի Երգչախմբային արվեստի օրերի բացման հանդիսավոր արարողությունը:

Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայ­կական 3-րդ փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:

Ներկաներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:

Ելույթ կունենան Ռուսաստանի, Վրաստանի, Լիբանանի, Եգիպտոսի, Էստոնիայի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի հայկական երգչախմբերը:

Փառատոնը մեծ շուքով մեկնարկել է հուլիսի 22-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը: Հայաստանում հյուրնկալվել են և կհյուրընկալվեն աշխարհի 25 երկրից ժամանած պարախմբեր, երգչախմբեր, գործիքային համույթներ և անհատ կատարողներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0