a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ի հիշատակ Ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ Բոգոտայի Հոգևոր երաժշտության փառատոնում կհնչեն հայ կոմպոզիտորների գործեր

Orquesta-Filarmónica-Juvenil-de-Bogotá5

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի Հոգևոր երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, կներկայացվեն հոգևոր ազգային և դասական երաժշտության ստեղծագործություններ Իսպանիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից, Իսրայելից , Գերմանիայից, Սիրիայից, Հայաստանից, Իտալիայից, Կոլումբիայից, Սիրիայից, Թուրքիայից, Արգենտինայից և Էկվադորից: Փառատոնն ացկացվում է «Խաղաղություն» կարգախոսի ներքո։

El Nuevo Siglo-ի փոխանցմամբ փառատոնի չորս շաբաթվա ընթացքում տեղի կունենա  45 համերգ և մենահամերգ Բոգոտայի տարբեր դահլիճներում, թատրոններում, եկեղեցիներում, տաճարներում, քոլեջներում, համալսարաններում, ինչպես նաև հիվանդանոցներում:
Ելույթ կունենան այնպիսի հայտնի ազգային երգչախմբեր, ինչպես օրինակ` ԱՄՆ-ի «Կանտուս» անսամբլը, «Կապիլյա դել Սոլ» արգենտինական վոկալ-գործիքային խումբը,  որը հանդես կգա Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրված համերգով:

Նշենք, որ համերգով հանդես կգա Բոգոտայի  Երիտասարդական ֆիլհարմոնիկ կամերային նվագախումբը, որը կկատարի հայազգի կոմպոզիտորներ Ջեֆ Մանուկյանի և Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0