a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը՝ Իտալիայում կայացած հեղինակավոր մրցույթի հաղթող

laura

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Գալստյանը Հռոմում կայացած “MELOS” ամենամյա երաժշտական միջազգային մրցույթում գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը:

Նախորդ տարիների համեմատ, այս տարի մրցույթի մասնակիցների թիվը զգալիորեն աճել է։ Բացի Հայաստանի ներկայացուցչից, մրցույթում ներկայացված են եղել երաժիշտներ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից,  Ուկրաինաից, Ռուսաստանից, Մոլդովայից:

ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Ռիկարդո Մարինիի խոսքով՝ Լաուրա Գալստյանի կատարումն առանձնացել է դաշնամուրային բացառիկ փայլուն տեխնիկայով, ինչպես նաև նուրբ երաժշտականությամբ, ճաշակով և արտիստիզմով: Լաուրա Գալստյանը մրցութային ծրագրում ներառել էր Վ.Ա.Մոցարտի, Ֆ.Շոպենի և Ս.Ռախմանինովի ստեղծագործություններից:

Լաուրա Գալստյանը անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի սանն է: Նշենք, որ վերոնշյալ մրցույթում Հայկ Մելիքյանը՝ որպես լավագույն ուսուցիչ, պարգևատրվել է պատվավոր դիպլոմով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0