a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լիբանանում մեկնարկել է ԳՈՀԱՐ-ի համերգը

գոհար

Լիբանանում մեկնարկել է  հայկական ամենամեծ երաժշտախմբի` ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համերգը: Մինչեւ նոյեմբերի 1-ը ԳՈՀԱՐԸ  ներկայանալու է 4 համերգով, որոնց ընթացքում հնչելու է 100 երգ: Խորհրդանշական համերգներով երաժշտախումբն այս տարի ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արեւելքը»,  հատկապես այս տարի երաժշտական բեմադրությունների, երգերի ընտրության ժամանակ մեծ տեղ է տրվել վերածննդի գաղափարին, եւ այս տարվա համերգները  խումբը  նվիրում    է  Ցեղասպանությունից հետո վերածնված հայ ժողովրդին:  ԳՈՀԱՐ-ի համերգների համար  Բեյրութ են ժամանել  բազմաթիվ հայեր` տարբեր երկրներից, այդ թվում ընտանիքներ:

1997-ին հիմնված խումբն այս տարի  առաջին անգամ ելույթ է ունենալու նոր դիրիժորի ղեկավարությամբ: ԳՈՀԱՐ-ի նորանշանակ դիրիժորը Հայաստանի քչաթիվ կին դիրիժորներից Նաթալի Գալստյանն է:  ԳՈՀԱՐ-ը համահայկական փառքի եւ հռչակման է հասել  բեյրութահայ Խաչատուրյան ընտանիքի շնորհիվ,  որոնք էլ հիմնել եւ մինչեւ այսօր հովանավորում են Գյումրիում գործող երաժշտախումբը` հարյուրավոր աշխատատեղեր ապահովելով հայ երաժիշտների համար:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0