a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Խաչատրյանը և ջազը» նախագիծը խոստանում է բազմաթիվ անակնկալներ

20151203_133832

Դեկտեմբերի 5-ին՝ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Խաչատրյանը և ջազը» բացառիկ համերգային նախագիծը։ Նախագծի և Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը նշեց, որ այն կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում։ Այն ունի նաև միջազգային մեծ նշանակություն, քանի որ համաշխարհային անուն համարվող Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին շատ անվանի երաժիշտներ անդրադառնում են հենց այս փառատոնի շրջանակներում։ «Մեր նպատակն է ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ տարածել Արամ Խաչատրյան անունը։ Եվ ամեն տարի կազմակերպիչները Խաչատրյանի անվան փառատոնը դարձնում ավելի հետաքրքիր, բազմաժանր ու բազմաբնույթ»,- նշեց Արմենուհի Ղազարյանը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով խաչատրյանական փառատոնին, նշեց, որ այն անցկացվել է միջազգային բարձր չափանիշներով՝ հավելելով, որ փառատոնի շրջանակներում ներկայացնում են լավագույն մենակատարներին, որոնք հիացած են մեկնում Հայաստանից: «Կայացած փառատոնի շուրջը ստեղծել ենք մի մթնոլորտ, որը ոգևորում է ոչ միայն հայազգի երաժիշտներին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:

Դեկտեմբերի 5-ին՝ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Խաչատրյանը և ջազը» բացառիկ համերգային նախագիծը։ Նախագիծ, որին երաժշտասերը սպասում էր փառատոնի մեկնարկային իսկ օրից։ Առաջին անգամ Երիտասարդական նվագախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազային գործիքավորմամբ կներկայացնեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգը նվիրված է հայտնի դաշնակահար Լևոն Մալխասյանի 70-ամյակին։ Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես կգան Լևոն Մալխասյանը (դաշնամուր), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։ Ծրագրում կհնչեն Խաչատրյանի ՙՍպարտակ՚ և ՙԳայանե՚ բալետների հատվածների և ՙԴիմակահանդես՚ դրամայի երաժշտության ջազային մշակումները։ Մշակումները կատարել են ավագ և երիտասարդ սերնդի հայ կոմպոզիտորները, ովքեր աշխատել են հնարավորինս մոտ մնալ ստեղծագործությունների բնօրինակին։ Երեկոյի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ։

Անդրադառնալով «Խաչատրյանը և ջազը» նախագծին՝ Երիտասարդական նվագախմբի ղեկավարը նշել է, որ այն չի կարող շարունակություն չունենալ ու չներկայացվել մարզերում և դրսում։

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Արմեն Հյուսնունցն ընդգծեց, որ Խաչատրյանի գործերը ջազային մշակմամբ ներկայացնելու գաղափարն իր մեջ գայթակղություն ունի. «Բոլորին ծանոթ երաժշտությունը կներկայացվի ջազային գործիքավորմամբ, բայց առաջին դեպքը չէ, երբ ջազ երաժիշտներն անդրադառնում են դասականների ստեղծագործություններին: Ջազմենի համար մեծ գայթակղություն է գործ ունենալ Խաչատրյանի ստեղծագործությունների հետ, քանի որ Խաչատրյանը բացառիկ ազգային երաժշտություն է»:

Դաշնակահար Վահագն Հայրապետյանն էլ ընդգծեց, որ Արամ Խաչատրյանն ինքը ժամանակին նպաստել է հայկական ջազի կայացմանը։ Բացի այդ, համաշխարհային ջազի ներկայացուցիչները խորապես ուսումնասիրում են Խաչատրյանի երաժշտությունը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս տոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնի անցկացմանն առաջկցում են ՀՀ մշակույթի նախարարությունը։ Գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։ Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0