a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում կկայանա համերգ՝ «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի շահառու երեխաների համար

mda

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հյուրերը լինելու են «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի շահառու երեխաները։ Նրանց համար կներկայացվի «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչելու են հատվածներ Խաչատրյանի մանկական ալբոմներից։ «Նվիրիր կյանք» հիմնադրամի երեխաների համար համերգային ծրագիրը կկատարեն երեխաները՝ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները։ Միջոցառումն ուղեկցվելու է նաև ցուցադրությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0