a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի են առաջին «Ծիծեռնակ»-ի հաղթողների անունները

tcitcernak

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական անդրանիկ մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությանը ներկայացված էին 2016 թվականի ընթացքում աչքի ընկած կատարողներն ու ստեղծագործողները: «Ծիծեռնակ» մրցանակ-արձանիկի հեղինակն է դիզայներ Նուռը:

Դասական երաժշտության ժանրում լավագույն ալբոմ ճանաչվեց «Հին ու Նոր Երևան. 2798+»-ը, «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Գևորգ Հակոբյանը, «Լավագույն երաժշտախումբ»՝ «Հարությունյան քառյակը»։

Ժողովրդական երաժշտության ժանրում լավագույնն էին Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարերը» ալբոմը, որպես լավագույն երաժիշտ-կատարող «Ծիծեռնակ» ստացավ դուդուկահար Կամո Սեյրանյանը, իսկ երաժշտախմբերից լավագույնը ճանաչվեց  «Շողակն» անսամբլը։

Ամենաշատ անվանակարգերը մասսայական երաժշտության ժանրում էինԱյս ժանրում «Լավագույն ալբոմ ճանաչվեց «Նաղաշ» խմբի ձայնասկավառակը, «Դետք»-ը արժանացավ «Լավագույն փոփ երաժշտախումբ» մրցանակին:  «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ-բենդը «Ծիծեռնակ» ստացավ որպես լավագույն ջազ երաժշտախումբ իսկ ռոք ժանրում լավագույնը «The Beautified Project» խումբն է: Լավագույն երաժիշտ-կատարողի մրցանակը բաժին հասավ Marbey-ին (Մարինե Հակոբյան), իսկ «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցչուհի՝ Իվետա Մուկուչյանի «Love wave»-ը հաղթեց «Լավագույն երգ» անվանակարգում: Առանց մրցանակի չմնաց նաև Միհրան Ծառուկյանը, ում «Նամակ մայրիկին» տեսահոլովակը նույնպես ճանաչվեց լավագույնը: Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» ծրագիրը «Ծիծեռնակ» ստացավ «Տարվա լավագույն համերգային ծրագիր» անվանակարգում։

Բացի վերը նշված անվանակարգերից, մի խումբ անձիք պարգևատրվեցին հատուկ մրցանակների՝ ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Մրցանակակիրների թվում էին Վաչե Շարաֆյանը,  Ստեփան Շաքարյանը, պոլսահայ երգչուհի Սիբիլը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0