a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոմիտասի անվան լարային քառյակի համերգները Լեհաստանում

լեհաստանի համերգ

Վաստակավոր կոլեկտիվ, պետական մրցանակի դափնեկիր Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի լեհաստանյան համերգները մեկտեղել են Լեհաստանում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դիվանագետների, Լեհաստանի հեղինակավոր գործիչների և հայ համայնքի ներկայացուցիչների։

Համերգները երեքն էին՝ Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանում, Լենչիցա և Լյուբլին քաղաքներում։ Առաջինը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին, իսկ մյուս երկուսը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Մոցարտի, Չայկովսկու և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններից, որոնք արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0