a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երեք անվանի երգչուհիներ պարգևատրվել են «Կոմիտաս» մեդալով

Mindiaspora_Medals

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է  միջազգային ճանաչման արժանացած երեք անվանի երգչուհիների՝ Ժնևի «Գրանդ» օպերայի մեներգչուհի Վարդուհի Խաչատրյանին (Շվեյցարիա), Նյուրնբերգի օպերային թատրոնի մեներգչուհի Հրաչուհի Բասենցին (Գերմանիա) և Ժնևի կոնսերվատորիայի վոկալի պրոֆեսոր, մեներգչուհի Ջուլիետ Գալստյանին (Շվեյցարիա):

Միջազգային ասպարեզում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և իրենց գործունեությամբ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար երգչուհիները պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը գնահատանքի ջերմ խոսքեր է ասել երգչուհիների հասցեին՝ հպարտությամբ նշելով, որ ծնված լինելով Հայաստանում և կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ նրանք իրենց բացառիկ  ձայնի և կատարողական արվեստի շնորհիվ հնարավորություն են ստացել հրավիրվել և աշխատել տարբեր երկրների ամենահեղինակավոր օպերային թատրոններում՝ համագործակցելով այս ոլորտի նշանավոր արվեստագետների հետ: Նախարարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ միջազգային ամենամեծ բեմահարթակներում նրանք արևմտաեվրոպական կոմպոզիտորների կողքին մշտապես հնչեցրել են հայ կոմպոզիտորների՝ մասնավորապես Կոմիտասի ստեղծագործությունները:

Ներկայացենլով երգչուհիների կենսագրության կարևոր դրվագները՝ Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ շեշտել է նաև ժառանգականության դերը՝ քանի որ երեք երգչուհիներն էլ հայ մշակույթի ասպարեզում նշանակալի վաստակ ունեցող արվեստագետների ժառանգներ են:

Հանձնելով մեդալները՝ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման պատվավոր պարգևի նրանք արժանանում են հատկապես հայ երգարվեստի տարածման և  հայության անունը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ արվեստագետները նշել են, որ թեև արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների, սակայն հայրենիքի պարգևներն ընդունում են շատ ավելի  մեծ հուզումով ու երախտագիտությամբ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0