
01/08/2016
|
Կոմիտասի ստեղծագործությունները կհնչեն Էստոնիայում

Օգոստոսի 5-7-ը Էստոնիայի Էիվեռե գյուղում չորրորդ անգամ կանցկացվի դաշնամուրային երաժշտության փառատոն և դաշնակահարների ամառային ակադեմիա: Ինչպես հայտնում է փառատոնի հասարակայնության հետ կապերի բաժինը, փառատոնի շրջանակներում ելույթ կունենա ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան, ով կկատարի նաև Կոմիտասի ստեղծագործությունները:
Բացի ակիբայից, փառատոնի շրջանակներում ելույթ կունենան նաև դաշնակահարներ Իզումի Տատենոն, Կրիստինա Ռոկաշևիչը և Իրինա Զախարենկովան:
Ճապոնացի դաշնակահարի մենահամերգը կկայանա օգոստոսի 6-ին: