a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոմպոզիտորների Միության դահլիճում համերգ-երեկո էր՝ նվիրված Հայրենական պատերազմի 70-ամյա հաղթանակին

20150516_181655

Մայիսի 16-ին, Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը “Россотрудничество”-ի հետ համատեղ կազմակերպել էր համերգ-երեկո՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի փառավոր 70-ամյա հաղթանակին: Համերգը մեկնարկեց ԿՄ նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքով, ով կարևորեց հայ ժողովրդի դերը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում,ավելին, նրանց շարքերում էին նաև անվանի կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանը, Էդվարդ Միրզոյանը,Արամ Սաթունցը և այլոք, ովքեր պատերազմի հենց առաջին օրից գրիչը փոխարինեցին զենքով: Շուրջ կես միլլիոն հայորդի մեկնեց ռազմաճակատ: Ապա ընդգծելով, որ կարևոր է իմաստավորել անցյալն ու շարժվել դեպի ապագա, հյուրերին ներկայացրեց մեր “ապագաներից”՝ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթի հաղթողներին, որոնք ներկայացան իրենց հաղթանակած ստեղծագործություններով:

Ապա ելույթ ունեցավ Մարինե Աբրահամյանը, ով կատարեց Էդվարդ Միրզոյանի “Պոեմը” , Առնո Բաբաջանյանի “Էլեգիան” Արամ Խաչատրյանի “Տոկատը”, Տիգրան Բունիաթյանը՝ կատարելով Սարյանի “3 Պոստլյուդները”, ինչպես նաև երգեհոնահար, կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանը, ով կատարեց Մակար Եկմալյանի “Գովեա Երուսաղեմ” ստեղծագործությունը, ջութակահար Ռազմիկ Հովհաննիսյանն էլ կատարեց Գարեգին Գրիգորյանի ստեղծագործություններից, Արսեն Գրիգորյանն ու (կլարնետահար) և Մարգարիտա Սարգասյանն էլ կատարեցին (դաշնամուր) Ռոբերտ Աթայանի “Պոեմը”: Համերգի ընթացքում հնչել է նաև Միխայիլ Կոկժաևի “Պարզ մեղեդի” ստեղծագործությունը, Անուշ Խաչատրյանի (ջութակ) և Շողիկ Ղազարյանի (դաշնամուր) կատարմամբ, իսկ Սուսսաննա Հովհաննիսյանն էլ ներկայացրեց իր հեղինակային երգերից:
Համերգ-երեկոն վարեց Արմեն Բուդաղյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0