a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է Հայկ Դավթյանի, Գայանե Ասլանյանի և Յուրի Դավթյանի մասնակցությամբ համատեղ համերգ

Syoa

Հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Հայկ Դավթյանի (ջութակ, Հայաստան/Ֆրանսիա), Գայանե Ասլանյանի (դաշնամուր, Հայաստան) հետ։ Համերգը ղեկավարում էր ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։

Ծրագրում հնչել են Ռիխարդ Շտրաուսի Ջութակի կոնցերտը (հայաստանյան պրեմիերա, մենակատար՝ Հայկ Դավթյան, ջութակ), Մորիս Ռավելի Պավան հանգուցյալ արքայադստեր համար և Դաշնամուրի կոնցերտ ստեղծագործությունները (մենակատար՝ Գայանե Ասլանյան, դաշնամուր)։

Ի դեպ, ջութակահար Հայկ Դավթյանը դիրիժոր Յուրի Դավթյանի որդին է։ Մաեստրոո Դավթյանը համերգից առաջ ասում է, որ հուզմունքը կրկնապատկվել է, որովհետև երկար ժամանակ՝ գրեթե 12 տարի, միասին ելույթ չեն ունեցել։ «Մտածում եմ այն պահի մասին, թե երբ համերգի առաջին բաժինում Հայկն իր ելույթը կավարտի, երկրորդ բաժնում ես ինձ ավելի ազատ կզգամ»,- խոստովանում է Յուրի Դավթյանը։

Ջութակահար Հայկ Դավթյանն էլ նկատում է, որ բեմ է դուրս եկել պատասխանատվության մեծ զգացումով. «Հայաստանում միշտ ավելի դժվար է նվագել, քան այլ երկրում, որովհետև ուսուցիչներդ, ընկերներդ, դասընկերներդ գտնվում են դահլիճում, և ինձ համար շատ կարևոր է նրանց մատուցել լավագույնը»։

Խոսելով Ռիխարդ Շտրաուսի Ջութակի կոնցերտի մասին, որը ներկայացրել է երեկոյի ընթացքում, Հայկ Դավթյանն ընդգծել է, որ այն շատ գեղեցիկ ստեղծագործություն է, և ափսոսանք է հայտնել, որ աշխարհում շատ քիչ է կատարվում։

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0