a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համերգ՝ նվիրված անվանի ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին

սվիռիդօվ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին։ Համերգը կայանում է Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։

Կհնչեն Գեորգի Սվիրիդովի ստեղծագործություններն, այդ թվում՝ 2 հայաստանյան պրեմիերա։

Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Քրիստինե Սաֆարյանը (սոպրանո), Գրետա Բաղիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։

Ի դեպ, Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0