a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համերգ՝ նվիրված Վիլլի Վայների ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյաններին

Վիլլի Վայներ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր  տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայների ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյաններին նվիրված համերգ,- տեղեկանում ենք մշակույթի նախարարության կայքէջից։

Կոմպոզիտոր Վիլլի Վայները հայ արդի երաժշտարվեստում նկատելի ներդրում ունեցող անձանցից է, վառ անհատականությամբ և ստեղծագործական գործունեությամբ իր արժանի տեղն է գրավել հայաստանյան մշակութային կյանքում։ Ունի ունի ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ որպես ջութակահար, երգիչ, այնուհետև կոմպոզիտոր:

Մաեստրո Վայների երաժշտությունը հայտնի երաժիշտների կատարմամբ այսօր հնչում է տարբեր երկրներում։ Նա մի շարք կամերային, գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունների հեղինակ է: 2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության պատվերով տպագրվել է նրա «Դաշնամուրային պիեսներ «in C» հավաքածուն, որն արդեն Եվրոպայի առաջատար երաժշտական ակադեմիաների գրադարանների մաս է կազմում և ընդգրկվել է բազմաթիվ հայտնի դաշնակահարների նվագացանկում: Կոմպոզիտորը ստեղծել է նաև դասական հրեական նվագախմբային ստեղծագործությունների մի ամբողջ շարք, որը ներկայացված է երեք հեղինակային ալբոմներով` «Ելից», «Երազանք» և «Իմ ժողովուրդ»:

Վիլլի Վայների հասարակական գործունեությունը արժանի է հատուկ ուշադրության: 1992-1995 թվականներին ղեկավարել է Հայաստանում հրեական համայնքը, 1994 թվականին հիմնել է «Մենորա» հրեական մշակութային կենտրոնը: Մինչ օրս իր գլխավորությամբ տեղի են ունենում փառատոներ, համերգներ և այլ բազմաթիվ մշակութային միջոցառումներ:

Հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվեն կոմպոզիտորի վերջին տարիների ստեղծագործությունները՝ Լևոն Մալխասյանի, Վահան Արծրունու, Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Աննա Մայիլյանի, Հայկ Մելիքյանի, Երևանի պետական կամերային երգչախմբի /գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան/ և այլոց կատարմամբ:

Համերգը կկայանա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0