a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համերգ՝ Վիեննայի «Հայաստանում»

վիեննա

Վիեննայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի է  ունեցել համերգ, որը կազմակերպել էր Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: Համերգին իրենց կատարողական արվեստը ցույց են տվել «Վերածնունդ» փառատոնի դափներկիրները՝ տաղանդաշատ մանուկներն ու երիտասարդ կատարողները:Հնչել են հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որն ընդգծել է  Գյումրիի և Հայաստանի մշակութային անցուդարձի կարևորագույն բաղկացուցիչ դարձած «Վերածնունդ» փառատոնի նշանակությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ու հովանավորներին օտարերկրյա երաժշտասեր հանրությանը Հայաստանի արվեստի հետ մոտիկից առնչվելու հնարավորություն ընձեռելու համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0