a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում և Գերմանիայում

ֆիլհարմոնիկ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում և Գերմանիայում: Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ս. թ. նոյեմբերի 29-ին ելույթ կունենա Վարշավայի «SALA KONCERTOWA», իսկ դեկտեմբերի 2-ին և 3-ին Լյուդվիգսհաֆենի «BASF Feierabendhaus» համերգասրահներում:
Լեհաստանում կայանալիք համերգի ծրագրում. Ն. Ռիմսկի-Կորսակով՝ «Իսպանական Կապրիչիո», Ա. Խաչատրյան՝  Ջութակի կոնցերտ, Պ. Չայկովսկի՝  Սիմֆոնիա թիվ 1, մենակատար՝ Անուշ Նիկողոսյան (ջութակ):

Գերմանիայում կայանալիք համերգի ծրագրում. Ֆ. Շոպեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Պ. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6 «Պաթետիկական», մենակատար՝  Սոֆիա Պաչինի (դաշնամուր):

Համերգները կկայանան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և կնվիրվեն նվագախմբի հիմնադրման 90-ամյակին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0