a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայաստանն այսօր կարող է լիիրավ համարվել փառատոնային երկիր».Սերգեյ Սմբատյան

Aram Khachatryan festivale

Երրորդ տարին անընդմեջ, հայ երաժշտասեր հանրությունը ականատես կլինի խաչատրյանական նոր տոնին, որն իրականացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած մամլո ասուլիսին  ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի անվան փառատոնը նշանակալից իրադարձություն է դարձել, իսկ մեծանուն հայ կոմպոզիտորի հանրահռչակումն ու ներկայացումը մեր մշակույթում կարևոր գործառույթներից մեկն է: Փոխնախարարը նշում է, որ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը Արամ Խաչատրյանի անվան մրցույթի տրամաբանական շարունակությունն է ու միջոց՝ հնչեցնելու ինչպես Խաչատրյանի, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործություններ:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ իր խոսքում  փաստեց  փառատոնի կայացած լինելն ու հավելեց, որ ամենամյա անցկացման ձևաչափն ինքնին պարտավորեցնող է:
- Կհամոզվեք, որ փառատոնի ձևաչափը, կարգախոսը, ամեն բան  այնքան լավ է մշակված, որ կարելի է ասել՝  սա իրական  այնպիսի փառատոն է, որտեղ ամեն ինչն իրար հետ կապված է: Հայաստանն այսօր կարող է լիիրավ համարվել փառատոնային երկիր:

Սերգեյ Սմբատյանը ցավով է նշում, որ երբեմն տեսադաշտից դուրս են մնում տեղացի երաժիշտները,  երբեմն պարզապես սպասում են «դրսի մարդկանց առավել շատ».
- Բայց եթե մենք խոսում ենք արվեստի ներկայացման մասին, ապա այստեղի երաժիշտները նույնպես բարձր պրոֆեսիոնալներ են, ուստի նրանք նույնպես ընդգրկված կլինեն այս փառատոնի շրջանակներում:

Խաչատրյանական աշնանային տոնի ընթացքում հոկտեմբերի 5-ից սկսած ամեն չորեքշաբթի  և շաբաթ օրերին կկայանան 10 սիմֆոնիկ և 9 կամերային համերգներ, որոնք տեղի կունենան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգների ընթացքում կլինեն նաև հոբելյանական երեկոներ՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակին, Աննա Բարսամյանի 100-ամյակին և այլն: Ողջ համերգաշարը կցուցադրվի առցանց տարբերակով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առցանց կհետևեն շուրջ 100.000 երաժշտասերներ, իսկ համերգասրահներում՝ շուրջ 16 500, ինչն աննախադեպ է մեր իրականության մեջ: Աննախադեպ է նաև Նվագախմբի՝ փառատոնի հովանավորների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն այն բանի շուրջ, որ բոլոր պատանիները, ովքեր ցանկություն կունենան ներկա գտնվելու համերգներին ու նաև այնպիսիներին,որտեղ ելույթ են ունենալու հեղինակավոր երաժիշտներ, բացառապես անվճար կարող են մուտք գործել համերգասրահ:
Դե իսկ փառատոնը կեզրափակվի ջազի ու խաչատրյանական հնչյունների օրիգինալ համադրությամբ, իսկ թե ինչպիսին կլինի այն՝ երաժշտասեր հանրությունը կիմանա դեկտեմբերի 5-ին:

Culture.AM-ը հանդիսանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ինֆորմացիոն աջակիցը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0