a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ ժամանակակից երաժշտության երկրորդ փառատոնի երկրորդ համերգային օրը՝ կամերային գույներով

5

Հայ ժամանակակից երաժշտության երկրորդ փառատոնի երկրորդ համերգը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 22-ին՝ Կամերային երաժշտության տանը: Հայաստանի Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ կայացող միջոցառումն այս տարի համախմբել է 18 կոմպոզիտորի, իսկ  փառատոնին ներկայացված ստեղծագործությունների մեծ մասն էլ  նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:
“Խաչատրյանը և մեր ժամանակները” խորագիրը կրող փառատոնի երկրորդ համերգային օրը կհնչեն Լևոն Չաուշյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդմոնդ Մակարյանի, Վարդան Աճեմյանի և Արզաս Ոսկանյանի կամերային ստեղծագործությունները: Վերջինիս ստեղծագործությունը գրված է քանոնի և նվագախմբի համար. այսօր կհնչի այդ ստեղծագործության փոխադրումը՝ քանոնի և քանոնահարների անսամբլի համար:

Փառատոնի երրորդ համերգային օրն էլ կկայանա հոկտեմբերի 27-ին՝ դարձյալ կամերային երաժշտության տանը: Այդ երեկոյի ընթացքում էլ կհնչեն Մարտին Վարդազարյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Աննա Գարսոյանի, Արտաշես Քարթալյանի, Նուբար Ասլանյանի և Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ փառատոնի մեկնարկային համերգը կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբտայնաի ղեկավարությամբ: Այդ երեկոյի ֆոտոշարքը կարող եք դիտել հետևյալ հղումով:

Նշենք, որ համերգների մուտքն ազատ է: Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0