a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործությունները կհնչեն «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում

0411m

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում  իրականացող հեղինակավոր «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում, հոկտեմբերի 4-ին  կկատարվեն հայ հեղինակների՝ Ժիրայ Շահրիմանյանի և Արման Ղուշյանի  ստեղծագործությունները: 37-րդ անգամ իրականացող  փառատոնի այս համերգի ընթացքում կհնչեն երգեհոնային ստեղծագործություններ: Կոմպոզիտոր  Ժիրայր Շահրմանյանի ստեղծագործություններից կհնչի «4 բագատել երգեհոնի համար», իսկ Արման Ղուշյանի ստեղծագործություններից՝ «Patchworks»-ը: Երկու հայ հեղինակների ստեղծագործությունները կհնչեն միջազգային մրցույթների դափնեկիր Կոնստանտին Վոլոստնովի կատարմամբ: Նույն երեկոյի ընթացքում կկատարվեն նաև  ԱՄՆ-ից և ՌԴ-ից թվով 9 կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգը կեզրափակվի Վիլյամ Բոլկոմի ստեղծագործության կատարմամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0