a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնն արդեն պատմություն է

045

Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և Վրաստանի Կոմպոզիտորների Միության հետ համատեղ հայ երաժշտասեր հանրությունը երեք օր շարունակ (հուլիսի 9-11) մասնակիցը դարձավ “Հայ-Վրացական երաժշտական տոնին”, որի ընթացքում հնչեցին վրացի կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները հայ երաժիշտների  կատարմամբ: Ուրախալին այն է, որ միջազգային նշանակության նախագծերը իրականանում են նաև Երևանից դուրս: Սա Կոմպոզիտորների Միության կողմից հիանալի նախաձեռնություն էր ընդգրկելու նաև Հայաստանի մյուս քաղաքների ունկնդիրներին  և տալու նրանց հնարավորություն հաղորդակիցը լինելու այլ երկրների արվեստների հետ: Առաջին երկու համերգների նկատմամբ Դիլիջանի և Գյումրի քաղաքի  բնակիչների կողմից մեծ հետաքրքրությունը եկավ ապացուցելու, որ որոշումն իրոք արդարացված էր: Ամենևին պատահական չէր, որ հենց այդ քաղաքներում դահլիճները լեփ-լեցուն էին: Այդ ամենը չվրիպեց նաև վրացի կոմպոզիտորների աչքից ու ամեն հնարավոր առիթի դեպքում նշում էին հայ հանդիսատեսի ջերմության ու հյուրընկալ վերաբերմունքի մասին: Չէին մոռանում առանձնացնել նաև Կոմպոզիտորների Միության պրոֆեսիոնալ ու սրտացավ մոտեցումն այս նախագծի  ու առհասարակ, իրենց նկատմամբ, նշելով, որ երկար ժամանակ է, կոմպոզիտորների միությունների  հարթություններով չի եղել նմանօրինակ համագործակցություն:
– Սառույցը շարժվեց, մենք արդեն անհամբեր սպասում ենք Ձեզ Ձեր երաժշտությամբ մեր երկրրում,- փառատոնի փակման համերգի ժամանակ նշեց Օտարի Տատիշվիլին:

Երրորդ համերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան  թանգարան-ինստիտուտի գեղեցիկ դահլիճում: Բայց մինչ այդ, Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանի  ուղեկցությամբ, վրաց պատվիրակությունը նախ այցելեց Եղեռնի հուշահամալիր, ապա Կոմիտասի անվան պանթեոն: Տպավորված էին հյուրերը, փառատոնային վերջին օրն ինչպես և  նախորդները բավական հագեցած ստացվեց նրանց համար: Անդրադառնալով բուն համերգին, նշենք, որ  հայ երաժիշտներն ինչպես նախորդ երկու օրերին, այդ օրը նույնպես փայլեցին իրենց կատարողական բարձր վարպետությամբ: Իսկ համերգին հնչեցին  Կախա Ցաբաձեի, Զուրաբ Նադարեյշվիլիի, Մակա Վիրսալաձեի, Օտարի Տատիշվիլիի, Օմար Մինդորաշվիլիի կամերային ստեղծագործությունները:

Առհասարակ, ողջ փառատոնի ընթացքում հնչեցին շուրջ  մեկ տասնյակ վրաց կոմպոզիտորների ստեղծագործություններից: “Պատասխան” փառատոնը վրացի կոմպոզիտորների համոզմամբ, “հաստատ սարերի ետևում չէ”: Սա մի նախագիծ  էր, որը նպաստեց հայ-վրացական մշակութային համագործակցության  էլ ավել ամրապնդմանն ու զարգացմանը: Վրաց պատվիրակությունը հեռանալիս նշեց, որ սիրեցին մեր երկիրը, մեր ժողովրդին ու մեծ հաճույքով էլի ու էլի կգան Հայաստան :

Փառատոնի ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ:
Ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0