a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հանդիսատեսը տպավորված է Պենդերեցկու և Ստրավինսկու ստեղծագործություններով

պենդերեցկի

Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը շարունակում է հանդիսատեսին պարգևել անկրկնելի երաժշտական երեկոներ՝ լի բացառիկ համերգային ծրագրերով։

Նոյեմբերի 7-ին կայացած համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրել է  Քշիշտոֆ Պենդերեցկու Ադաջո Երրորդ սիմֆոնիայից, որը հայաստանյան պրեմիերա էր, ինչպես նաև՝ Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործությունը։

Համերգից հետո հանդիսատեսը, ներկայացնելով իր հույզերը, նշոել է, որ տպավորված է ստեղծագործություններով և կատարմամբ։

Ալտահար Մաքսիմ Նովիկովը նկատել է. «Մեծն Ստրավինսկին՝ Երևանում։ Դա ուղղակի հիանալի է։ Շնորհակալություն  Սերգեյ Սմբատյանին և փառատոնին, որ ներկայացրին այս ստեղծագործությունը»։

Հանդիսատեսի թվում էր նաև իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ով ընդամենը օրեր անց հանդես է գալու փառատոնի շրջանակներում՝ ղեկավարելով Երիտասարդական նվագախումբը։ Խոսելով երեկոյի մասին՝ մաեստրոն ասել է, որ մեծ բավականություն է ստացել՝ լսելով համերգը. «Գեղեցիկ երեկո էր՝ լի հիանալի երաժշտությամբ»։

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանն էլ ընդգծել է, որ իր համար ամեն անգամ Պենդերեցկու երաժշտությունը լսելն առանձնապես հաճելի է. «Հպարտություն եմ զգում, որ մենք թեկուզ դրսում, սակայն հայկական արմատներ ունեցող հզոր արվեստագետներ ունենք։ Այդ իմաստով առաջին՝ Պենդերեցկու ստեղծագործությունը ոչ միայն էսթետիկական հաճույք պատճառեց, այլև շոյեց փառասիրությունս։ Ստրավինսկու ստեղծագործությունը լսելիս պատկերացրի, որ շատ գեղեցիկ բալետ կլինի։ Կուզենայի բալետն էլ տեսնել։ Իսկ Երիտասարդական նվագախումբն ինձ հայտնի կոլեկտիվ է, և շատ ուրախ եմ, որ այդպիսի երիտասարդներ ունենք»։

Նույն օրը՝ նոյեմբերիի 7-ին, Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվել է նաև Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ 3 գործողությամբ։

Նշենք, որ  Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0