a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հասմիկ Պապյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

hasmik_papyan

Ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով օպերային մեներգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

-Հայաստանն, ընդհանրապես, ինձ համար էներգիայի աղբյուր է, այստեղ ես լիցքավորվում եմ: Շատ-շատ հուզիչ էր, ինձ համար կարևոր էր նաև այն, որ մեր ազգը շատ լավ կարողանում է տարբերակել լավ ու վատ երաժշտությունը: Այստեղ կա՛ լավ երաժշտության ունկնդիրը: Ինձ համար դա կարևորագույն հաստատումն էր երեկ, -իր խոսքում նշել է Հասմիկ Պապյանն, ով երեկ Օպերային թատրոնում Պուչչինիի «Տոսկայի» ներկայացման շրջանակներում հանդես է եկել Ֆլորիա Տոսկայի դերով:

Անդրադառնալով մայր թատրոնի գործունեությանը, երգչուհին փաստել է, որ լավ ընթացքի մեջ է Երևանի Օպերային թատրոնը․
-Նոր շունչ է մտել: Դրական շարժ կա: Իհարկե, չափազանց շատ գործ կա անելու, բայց ամեն ինչ լավ է լինելու: Համոզված եմ, որ մենք կարո՛ղ ենք ունենալ տարածաշրջանի լավագույն օպերային թատրոններից մեկը: Եթե կամք լինի, հնարավոր է սարեր շրջել,- մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի հետ զրույցում ասել է երգչուհին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0