a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հարություն Թոփիկյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ

Harutyun_Topikyan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք նշանակալի ավանդ եք ներդրել հայ խմբերգային երաժշտության զարգացման և հանրահռչակման գործում: Երևանի պետական կամերային երգչախումբը Ձեր ջանքերով և նվիրվածությամբ շարունակում է նորոգ պահել հայ երգի կոմիտասյան ոգին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0