
02/08/2016
|
Կկայանան Հարո Ստեփանյանի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ

Օգոստոսի 3-ին ժամը 20:00-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում մենահամերգով հանդես կգա ռուսաստանաբնակ դաշնակահար Միքայել Հայրապետյանը:
Այս մասին հայտնում է կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համերգը կկրի «Հայաստանի գաղտնիքները» խորագիրը:
ՄԻջոցառման ընթացքում կհնչեն Հարո Ստեփանյանի ստեղծագործությունները, մասնավորապես՝ Մանկական պիեսներ ժողովրդկան մոտիվներով (համաշխարհային պրեմիերա) և 26 պրելյուդ դաշնամուրի համար (համաշխարհային պրեմիերա):