a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Հինգ համերգային նախագիծ”՝ նվիրված Վահան Արծրունուն

12014972_1185462651470839_1250950061006412945_o

Ս․թ․ հոկտեմբերի 11-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ բեմական գործունեության 30 ամյակին և ծննդյան 50-րդ տարեդարձին։
Համերգաշարը ներառում է հինգ բազմաբնույթ համերգային ծրագրեր, որոնք ներկայացնում են ստեղծագործող և կատարող Վահան Արծրունու որդեգրած համերգային ժանրերն ու նախընտրած երաժշտական ուղղությունները։ Այս մասին տեղեկանում ենք միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Համերգաշարի մեկնարկը կտրվի Կամերային երաժշտության տանը կամերային երաժշտության համերգով՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն»՝ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշար Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)։

Հոկտեմբերի 28-ին Առնո Բաբաջանյան  Փոքր համերգասրահում կներկայացվի Ռազմիկ Դավոյանի և Վահան Արծրունու բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշար ռոք խմբի և  InRock Quintet-ի մասնակցությամբ:

Նոյեմբերի 9-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում կկայանա պրոգրեսիվ երաժշտության համերգ ռոք խմբի մասնակցությամբ, իսկ նոյեմբերի 30-ին, ևս Տիկնիկային թատրոնում՝ ակուստիկ ռոք երաժշտության համերգ ռոք խմբի  և  InRock Quintet-ի մասնակցությամբ:
Իսկ ահա գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Ա.Խաչատրյանի անվան  համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հրավերով և մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Նշենք, որ համերգաշարն անցկացվելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0