a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ Կույրերի միավորման երգչախումբը հանդես կգա համերգով

11008420_682696378523953_4135180661679503929_n

Նոյեմբերի 12-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում համերգով հանդես կգա ՀՀ Կույրերի միավորման երգչախումբը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը Սիմոն Հովհաննիսյանն է, խմբավարը՝  Նարինե Դավթյանը:

Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Քրիստափոր  Կարա-Մուրզայի, Բարսեղ Կանաչյանի, Էդգար Հովհաննիսյանի, Սիմոն Հովհաննիսյանի, Տիգրան Չուխաջյանի,  ինչպես նաև Վերդիի ստեղծագործությունները: Ի դեպ, վերջինիս  ստեղծագործություններից  կկատարվի հատված «Լոմբարդցիներ» օպերայից: Համերգը կեզրափակվի երգչախմբի գեղարվեստական ղեկավարի՝ կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի «Մայր Հայրենիք» ստեղծագործության կատարմամբ:

Հավելենք, որ համերգը կկայանա ժամը 14:00-ին:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0